Մետաղների նոր գործարքը չի երաշխավորում Ուկրաինայի անվտանգությունը. NYT

Միացյալ Նահանգները և Ուկրաինան մոտ են մի գործարքի, որը Վաշինգտոնին կտա բնական ռեսուրսներից Կիևի եկամտի մի մասը, բայց չի երաշխավորի Ուկրաինայի անվտանգությունը: Այս մասին հայտնում է The New York Times-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ համաձայնագրի նոր տարբերակը, որը քննարկվել է երկուշաբթի օրը, ավելի բարենպաստ պայմաններ է պարունակում Ուկրաինայի համար՝ համեմատած նախորդ նախագծերի հետ, սակայն չի ներառում Կիևի պահանջած անվտանգության երաշխիքները։ Հղում անելով Սպիտակ տան պաշտոնյաներին՝ թերթը նշում է, որ «Ուկրաինայի հետ այս տնտեսական համաձայնագիրը չի երաշխավորի ապագա օգնությունը» Ռուսաստանի հետ հակամարտությունում։ Հրատարակության համաձայն՝ Վլադիմիր Զելենսկին կարող է գալ ԱՄՆ՝ ստորագրելու փաստաթուղթը «այս կամ հաջորդ շաբաթ»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով