Չինաստանն սկսել է կիրառել սեփական արտադրության չորքոտանի ռոբոտ-փրկարարներ

Չինաստանի հրշեջ-փրկարարական ծառայություններն առաջին անգամ շահագործել են երկրի առաջին չորսքոտանի ռոբոտները, որոնք ունեն շների տեսք: Այս մասին հայտնել է Global Times թերթը։

Պարբերականի տեղեկացմամբ՝ առաջին նման մեքենան ստացել է Չանշա քաղաքի (կենտրոնական Հունան նահանգ) փրկարարական խմբերից մեկը։ Այսպիսով, ինչպես նշվել է, մեկնարկել է նման ռոբոտների զանգվածային ներդրման գործընթացը, որոնք նախկինում անցել են թեստավորման փուլ։

Նոր X30-ը մշակվել է DEEP Robotics ընկերության կողմից, որը գտնվում է Հանչժոուում (արեւելյան Չժեցզյան նահանգ): Ռոբոտն ունի 1 մետր երկարության, 50 սանտիմետր բարձրության եւ կշռում է մոտ 56 կիլոգրամ։

Այս մեքենայացված շունն արդեն մասնակցել է մի քանի փրկարարական վարժանքների, այդ թվում՝ բարձրահարկ շենքերում։ Մեքենան լավ է հարմարեցված ծայրահեղ պայմաններին, նշվել է, որ այն կարող է հաջողությամբ կատարել առաջադրանքներ Ցելսիուսի մինուս 20-55 աստիճանում: Այն նախագծված է մինչեւ 5 մ/վրկ արագությամբ խոչընդոտներով կոշտ տեղանքում գործելու համար եւ հարմար է առաքելությունների նպատակով, որոնք պահանջում են մինչեւ 10 կիլոմետր շառավղով տարածությունների ապահովում:

Ռոբոտն ունի հեռակառավարման վահանակ եւ արդեն օգտագործվում է Չինաստանի էներգետիկ օբյեկտներում, ինչպես նաեւ իրավապահ մարմիններում ստուգումների ժամանակ։ X30 մոդելն ունի ժամանակակից սենսորներ, որոնք կարող են հայտնաբերել վնասակար գազերը եւ այլ վտանգավոր գործոններ հրդեհի ժամանակ: Այն նաեւ նախատեսված է հիմնական տվյալներ հավաքելու եւ դեպքի վայրից 3D քարտեզներ պատրաստելու համար:

Դրա շնորհիվ, ինչպես նշվել է, փրկարարները գործողությունների ընթացքում կարողանում են ավելի արագ կարեւոր որոշումներ կայացնել։ Ռոբոտը նաեւ աշխատում է ինքնավար ռեժիմով եւ արագ լիցքավորվում է։ Այն հարմար է արտակարգ իրավիճակների արձագանքման, սոցիալական եւ արդյունաբերական ծրագրերի համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով