ՌԴ ԱՀԾ տնօրենը հայտնել է երկրում իշխանափոխության մասին Մոսկվայի հակառակորդների պլանների վերաբերյալ

Մոսկվայի աշխարհաքաղաքական հակառակորդներին նյարդայնացնում են Ռուսաստանի մեծությունը, նրա մարդկային ու բնական ռեսուրսները, եւ նրանք երազանքներ ու ծրագրեր ունեն Ռուսաստանի Դաշնությունում իշխանափոխության մասին: Այս մասին հայտնել է Ռուսական պատմական ընկերության նախագահ, ՌԴ արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Մենք տեսնում ենք, որ, ինչպես եւ 100 տարի առաջ, Ռուսաստանի այսօրվա աշխարհաքաղաքական մրցակիցներն ու հակառակորդները դեռեւս նյարդայնացած են մեր երկրի հսկայականությունից, նրա մեծությունից, մարդկային եւ բնական ռեսուրսներից»,- ասել է նա կլոր սեղանի ժամանակ՝ նվիրված Ճապոնիայի կողմից Հյուսիսային Սախալինի օկուպացիայի եւ ինտերվենցիայի ավարտի 100-ամյակին։

«Եվ այսօր մենք շատ լավ գիտենք, որ նույնիսկ մեր մեջ կան այսպես կոչված քաղաքային խելագարների փոքր խմբեր: Բայց, փառք Աստծո, նրանցից շատերն ազատել են Ռուսաստանի Դաշնության տարածքը իրենց ներկայությունից: Բայց Արեւմուտքի ֆինանսական աջակցությամբ Ռուսաստանին մի քանի մասի մասնատելու ծրագրեր են մշակում»,- ավելացրել է Նարիշկինը:

Ուստի, ընդգծել է ԱՀԾ ղեկավարը, «պատմության ուսումնասիրությունը, ներառյալ 100 տարի առաջվա պատմությունը, Հյուսիսային Սախալինի ճապոնական օկուպացիայից ազատագրման հետ կապված իրադարձությունները, մնում են շատ արդիական», քանի որ բոլորը պետք է ճիշտ եզրակացություններ անեն անցյալի իրադարձություններից»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով