ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը փետրվարի 27-ին Ստամբուլում հանդիպում կունենան դեսպանությունների աշխատանքի վերաբերյալ. Լավրով

Ռուսաստանցի եւ ամերիկացի դիվանագետները փետրվարի 27-ին Ստամբուլում կհանդիպեն՝ քննարկելու համար երկու երկրների դեսպանատների աշխատանքին առնչվող խնդիրները, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Հանդիպումը կկայանա վաղը Ստամբուլում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը Կատար կատարած այցից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Հայտարարեցինք, որ մեր դիվանագետներն ու բարձր մակարդակի փորձագետները կհանդիպեն եւ կքննարկեն համակարգային խնդիրները, որոնք կուտակվել են նախորդ [ԱՄՆ] վարչակազմի անօրինական գործունեության արդյունքում՝ արհեստական ​​խոչընդոտներ ստեղծելով ռուսական դեսպանատան գործունեության համար, ինչին մենք, բնականաբար, փոխադարձեցինք եւ նաեւ անհարմար պայմաններ ստեղծեցինք Մոսկվայում ամերիկյան դեսպանատան աշխատանքի համար»,- նշել է Լավրովը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով