Գյումրիի ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Կարեն Բադալյանը դիմում էր գրել մանդատը վայր դնելու վերաբերյալ. քննարկում ունեցել ենք մենք. Կարենը ներկայացրել է անձնական պատճառներ, աշխատանքի անցնելու վերաբերյալ և խնդրել, որ մենք՝ որպես թիմ, ըմբռնումով մոտենանք, նորմալ ընկալենք իր քայլը: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը՝ անդրադառնալով նրան, որ Կարեն Բադալյանը երկու օր անց փոշմանել է, նոր դիմում է ներկայացրեց, որով առաջարկել է անտեսել մանդատը դնելու իր դիմումը, միաժամանակ նշել է, որ ուզում է դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից:
«Բավականին երկար ժամանակ ես խոսել եմ Կարենի հետ, բացատրել, նույնիսկ համոզել եմ, որ ընդհանուր պայքար է, մանդատը վայր դնելը այս պահին ճիշտ չէ, բայց Կարենը ներկայացրել է անձնական պատճառներ: Ի վերջո, մենք մտել ենք իր դրության մեջ, բայց այդ ժամանակ մենք ընկալել ենք որպես անձնական աշխատանքի անցնելու խնդիր, հարգել ենք որոշումը:
Գրությունը փոխանցվել է քաղաքապետարան, քաղաքապետը հաջորդ օրն արձանագրություն է կազմել և ուղարկել է թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ու այդ պահից նա արդեն համարվում էր մանդատ չունեցող անձ:
Դրանից հետո պարզվում է, որ մեր ընկերը փոշմանել է և դիմել է մանդատը հետ վերցնելու համար, որի իրավասությունները քաղաքապետը չունի՝ արձանագրություն հետ վերցնելու կամ նոր արձանագրություն կազմելու իրավասություն»,-ասաց նա:
Մարտուն Գրիգորյանը նշեց, որ մինչև օրս Կարեն Բադալյանի հետ ոչ մի կերպ կապ հաստատել չի ստացվել, խմբակցության անդամները չեն կարողացել կապվել նրա հետ,
«Չենք կաողանում հասկանալ՝ պատճառը որն է: Բացի դրանից, մենք իմանում ենք, որ երբ դիմել է մանդատը հետ ուզելու, դրանից հետո 2-րդ նամակն է ուղարկել քաղաքապետարան, որով տեղեկացրել է, որ ցանկություն ունի դուրս գալու «Մեր քաղաքը» խմբակցությունից: Մի քանի օր անց արդեն տեղեկանում ենք, որ դատարան է դիմել, որպեսզի մանդատը վերականգնի կամ բողոքարկի քաղաքապետի արձանագրությունը:

