Էկոնոմիկայի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ դիմելով ձուկ և ձկնամթերք արտադրողների համար:
«Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու առցանց իրազեկման միջոցառման՝ նվիրված Հայաստանից Եվրոպական միություն ձկան և ձկնամթերքի արտահանման ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ընթացակարգերին։
Միջոցառման ընթացքում կներկայացվեն՝
ԵՄ արտահանման թույլտվություն ստանալու գործընթացը,
- դիմումների ներկայացման և գնահատման կարգը,
- TRACES NT համակարգում օգտահաշիվ բացելու գործընթացը,
- առողջության սերտիֆիկատի ձևավորման գործընթացը,
- տնտեսավարողների հիմնական պարտավորությունները և գործնական հարցերը։
Ամսաթիվ՝ 24.07.2026, ժամ՝ 10:30-ին, Ձևաչափ՝ առցանց:
Մասնակցության համար կարող են գրանցվել այստեղ՝
https://forms.gle/dUh1AwZwwHmMZzKB7:
Միջոցառումը նախատեսված է ձկնաբուծությամբ, ձկան և ձկնամթերքի արտադրությամբ ու վերամշակմամբ զբաղվող տնտեսավարողների, ինչպես նաև բիզնեսի աջակցման կառույցների ներկայացուցիչների համար»,- գրված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այսօր հարյուրավոր ձկնաբույծներ բողոքի ակցիա են իրականացրել կառավարության դիմաց։

