Բրազիլիայի նախագահը հայտնել է, որ կմնա Սան Պաուլուում մինչեւ դեկտեմբերի 19-ը՝ անալիզների համար

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հայտնել է, որ կմնա Սան Պաուլուում, որտեղ երկու վիրահատության է ենթարկվել, մինչեւ դեկտեմբերի 19-ը, իսկ հետո կվերադառնա Բրազիլիա եւ կսկսի աշխատել։

«Եթե հետեւեմ առողջությանս, շուտ կապաքինվեմ,- գրել է նա Х-ի իր էջում։- Ես շատ կարգապահ եմ, կմնամ Սան Պաուլուում մինչեւ հինգշաբթի վերջնական անալիզների համար եւ հետո կվերադառնամ Բրազիլիա»։

Նախագահի բուժող բժիշկ Անա Էլենա Ժերմոլյուն դեկտեբերի 15-ին հայտնել է, որ Բրազիլիայի նախագահը դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ ենթարկվել է երկու վիրահատության ուղեղի արնազեղումը կանխելու համար եւ կարող է վերադառնալ Բրազիլիա։

Բուժման ընթացքում Լուլա դա Սիլվայի պարտականությունները կատարում է փոխնախագահ Ժերալդու Ալկմինը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով