Վատիկանի Շվեյցարական գվարդիական կորպուսի ներկայացուցիչը հերքել է ավելի վաղ հայտնված լուրերը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության պատրաստման մասին։ Այս մասին տեղեկացրել է Blick շվեյցարական թերթը։
Ավելի վաղ պարբերականը գրել էր, որ գվարդիան արդեն սկսել է ակտիվ նախապատրաստվել հուղարկավորությանը, իսկ պահակախմբի համար պարետային ժամ է մտցվել։ Սակայն ավելի ուշ Վատիկանի զինված ուժերի ներկայացուցիչը հերքել է այս հայտարարությունը։ «Շարունակում ենք աշխատել հաստիքային ռեժիմով»,- ասել է լիազորված անձը՝ հաստատելով, որ գվարդիականների ծառայությունն անփոփոխ է ընթանում։
88-ամյա հովվապետը հիվանդանոցում է փետրվարի 14-ից։ Նրան լիակատար հանգիստ է հանձնարարված. բոլոր միջոցառումները նրա մասնակցությամբ չեղարկվել են մինչեւ շաբաթվա վերջ։ Հոսպիտալացումը կարող է երկարել, ասում են Վատիկանում։ Տեղեկացվել է նաեւ, որ Ֆրանցիսկոսը լավ տրամադրություն ունի, աղոթում է եւ թերթեր է կարդում։

