ԽՈՅԵՐ Այսօր Ձեզ հնարավորություն կընձեռնվի հետաքրքրել Ձեզ դուր եկած անձնավորությանը: Եթե Դուք ընդամենը երազում եք սիրո մասին, այսօր աստղերը Ձեզ հնարավորություն կպարգեւեն խոսել նրա հետ եւ նրա ուշադրությունը դեպի Ձեզ ուղղել: ՑԼԵՐ Այսօր աստղերը կոչ են անում Ցլերին փոփոխություններ կատարել անձնական կյանքում: Ժամանակն է ինչ-որ բան փոխել կամ հարաբերություններում, կամ էլ հենց իրենց՝ Ցլերի մեջ: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ Եթե Երկվորյակները գտնվում են իրենց երկրորդ կեսի փնտրտուքների մեջ, ապա այսօր հիանալի օր է ծանոթության կամ առաջին ժամադրության համար: ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Խեցգետիններին տնային աշխատանքներով զբաղվել իրենց սիրելիների հետ՝ միասին մաքրություն անել, ընթրիք պատրաստել, իրերը պահարանում դասավորել... Դա կմտերմացնի ձեզ: ԱՌՅՈՒԾՆԵՐ Կանխատեսելիությունը լավ է միայն որոշակի սահմաններում, իսկ հիմա Առյուծներին չի խանգարի մի լավ ուշքի գալ: Թող որ այսօր նրաց սիրային ժամադրության ժամանակ ամեն ինչ ծուռումուռ ընթանա. դա կարող է բազում կատակների առիթ դառնալ: ԿՈՒՅՍԵՐ Կույսերը պետք է բացեն իրենց սրտերը ճակատագրի, ընկերների եւ նոր սիրո համար: ԿՇԵՌՔՆԵՐ Այսօր նույնիսկ ամենաամաչկոտ Կշեռքները կարող են հայտնվել ինչ-որ մեկի հիացմունքի եւ ուշադրության կենտրոնում: ԿԱՐԻՃՆԵՐ Կարիճները դեռ ժամանակ կունենան իրենց զուգընկերոջ բացասական կողմերի հետ պայքարելու միջոցները գտնելու համար: Կարեւորը որոշելն է, թե արդյոք Կարիճները ցանկանում են ընդհանրապես լինել նրանց հետ: ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ Այսօր Աղեղնավորների համար հիանալի օր է լինելու շփման եւ նոր մարդկանց հետ հանդիպումների տեսակետից: Այդ թվում նաեւ ռոմանտիկ ծանոթությունների եւ սիրո համար: ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ Այսօրվա կարեւորագույն խորհուրդը Այծեղջյուրների համար ոչ միայն խոսելու, այլ նաեւ լսելու ունակությունն է, որքան էլ դա բարդ լինի: ՋՐՀՈՍՆԵՐ Այսօր աստղերը մեծ փոփոխություններ են խոստանում Ջրհոսներին: Նրանց հետաքրքիր ժամանակահատված է սպասվում, երբ տանջանքները եւ խնդիրները կմնան անցյալում, իսկ նրանց փոխարեն նոր հեռանկարներ եւ նոր մարդիկ կհայտնվեն: ՁԿՆԵՐ Այսօր աստղերը կօգնեն Ձկներին հաղթահարել իրենց սիրային հարաբերություններում վերջերս առաջացած խոչընդոտները եւ լարվածությունը:
News
YOUR ROMANTIC HOROSCOPE for OCTOBER 19

Source: KARTSIQ