Նախորդիվ անդրադարձել էինք Ռոբերտ Քոչարյանի ավագ հարսին՝ Զառա Բադալյանին, ով իրականում հանդիսանում է քոչարյանների տան քարոզչական գծի գլխավոր որոշող անձը: Քոչարյանի ընտանիքին մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ Զառան անձամբ է կառավարում տելեգրամյան ալիքները, ֆեյսբուքում կեղտոտ քարոզչական թեզեր տարածող մի քանի օգտատերերի որոնք աչքի են ընկնում իրենց ագրեսիվ պահվածքով: Զառա Բադալյանն անգամ հրահանգավորում է 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին: Կարճ ասած սույն տիկինը միանձնյա կառավարում է ներընդդիմադիր պառակտման քարոզչական գիծը, Ռոբերտ Քոչարյանին անփոխարինելի առաջնորդ ներկայացնելու թեզը և ըստ մեր աղբյուրների վերջին շրջանի քոչարյանական ողջ քարոզչական ճակատը վստահված է Զառա Բադալյանին: Ասում են նաև, որ անգամ Լևոն Քոչարյանն իրավունք չունի խառնվելու Զառայի մարտավարական որոշումներին և հաճախակի Լևոնը մտերիմ շրջապատում բողոքում է այդ փաստից: Մեր խմբագրությանը ավելի հետաքրքիր մանրամասներ են հայտնի սույն տիկնոջ գործունեությունից ինչը պարբերաբար կդարձնենք մեր ընթերցողների սեփականությունը: Շարունակելի...
News
Who manages Kocharyan's fake pages and information platforms?

Source: KARTSIQ