Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս: Այս մասին գրել է նախորդ գումարման ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «2025-ի Վաշինգտոնյան համաձայնությունից հետո մի ընթացք Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանությունը մեղմացել էր: Թեև առանձին դեպքերում որոշակի կոշտությամբ կամ սրությամբ ձևակերպումներ հնչում էին, սակայն ընդհանուր առմամբ բառամթերքի մեղմացումն ակնհայտ էր: Վերջին շաբաթներին Ադրբեջանում, կարծես, հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս: Եթե կարճ ձևակերպեմ հնարավոր պատճառները, ապա դա և՛ բանակցային տրամաբանության հետ կապ ունի, և՛ Ադրբեջանի ներքին զարգացումների»,- գրել է Աբրահամյանը:
News
In recent weeks, the old vocabulary in Azerbaijan is returning; the situation gives rise to quite a few concerns: Abrahamyan

Source: KARTSIQ