Ի՞նչ է պատահում, երբ հայկական հարսանեկան ավանդույթները հանդիպում են Վիետնամի, Կամբոջայի և Չինաստանի մշակույթներին: Սառա-Մեյ Նգոն և Գեորգի Համբարձումյանը իրենց հարսանիքը վերածեցին կինեմատոգրաֆիկ պատմության՝ միահյուսելով ընտանեկան ավանդույթները, ֆրանսիական նորաձևությունը, Շառլ Ազնավուրի երաժշտությունը և հայկական մշակույթը: Այս անսովոր պատմությունը մանրամասնորեն ներկայացրել է ֆրանսիական Vogue-ը։ свадк.jpg (94 KB) Սառա-Մեյը վիետնամական, կամբոջական և չինական ծագում ունեցող բիզնես ռազմավար և մոդել է, իսկ Գեորգին հայկական ծագում ունեցող կորպորատիվ իրավաբան է: Նրանց պատմությունը սկսվել է Բեռլինում, իսկ Գեորգին ամուսնության առաջարկություն է արել 2025 թվականի հուլիսին Լոնդոնում։ свадк1.jpg (112 KB) Նա կազմակերպել է Սառա-Մեյի համար իմպրովիզացված մոդելային քասթինգ, որը, ի վերջո, վերածվել է ռոմանտիկ տեսարանի. հայտնվել է դաշնակահար և նվագել Շառլ Ազնավուրի «She» ստեղծագործությունը: Զույգը հետագայում գրանցել է իրենց ամուսնությունը Նյու Յորքում՝ ընտրելով Հայաստանը իրենց հարսանեկան արարողության համար։ свадк2.jpg (110 KB) «Մենք ցանկանում էինք ստեղծել մի միջոցառում, որը իսկապես կարտացոլեր, թե ովքեր ենք մենք», - Vogue France-ին ասել է Սառա-Մեյը։ Նա ասում է, որ իրենց միշտ գրավել են հակադրությունները՝ հինն ու նորը, ավանդույթն ու արդիականությունը, Արևելքն ու Արևմուտքը։ свадк3.jpg (120 KB) Հարսանիքի հայկական մասը սկսվել է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած ավանդական արարողությամբ։ Դրա համար Սառա-Մեյն ընտրել էր փարիզցի դիզայներ Անտուան Գերենի ժանյակավոր ջրահարսի զգեստ։ Հարսանեկան զգեստապահարանի մշակումը տևել է մոտ տասը ամիս. հարսնացուի համար ստեղծվել են երեք անհատական կերպարներ՝ կորսետներ, մետաքս, ձեռագործ ասեղնագործություն, ծալքեր և երկար փեշեր։ 2012 թվականի Armani Privé հավաքածուն ոգեշնչման աղբյուրներից մեկն էր։ свадк4.jpg (114 KB) Ա. Սպենդիարյանի անվան ազգային օպերայի և բալետի թատրոնը հատուկ տեղ է զբաղեցնում զույգի պատմության մեջ։ Սառա-Մեյի՝ 2019 թվականին Հայաստան կատարած առաջին այցելության ժամանակ Գեորգին նրան հրավիրել է դիտելու Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը. այնտեղ նա առաջին անգամ իսկապես ծանոթացել է հայկական մշակույթին։ Մի քանի տարի անց թատրոնը դարձել է նրանց սեփական հարսանեկան պատմության մի մասը։ свадк5.jpg (125 KB) Երաժշտական ծրագիրը շարունակել է այս մշակութային կապը: Նորապսակները կատարել են իրենց առաջին պարը Միշել Պոլնարեֆի «Love Me, Please Love Me» երգի ներքո, կտրել տորթը «Voyage, Voyage» երգի ներքո, իսկ երեկոյի երաժշտությունը ներառում էր Շառլ Ազնավուրի հինգ երգ: Հարսանիքն ավարտվել է ավանդական հայկական հարսանեկան պարով, որը Սառա-Մեյը սովորել էր հատուկ արարողության համար Ֆրանսիական գեղագիտությունը նույնպես այս պատմության մի մասն էր կազմում: Զույգը ապրում էր Փարիզում և շարունակում էր պարբերաբար վերադառնալ այնտեղ, ուստի Սառա-Մեյի հարսանեկան կերպարները ստեղծվել էին ֆրանսիացի դիզայների կողմից, Գեորգիի կոստյումները կարվել էին փարիզյան Husbands Paris ատելյեում, իսկ ֆրանսիական ժանյակը նույնիսկ օգտագործվել է ավանդական վիետնամական աո դայի մեջ: Միևնույն ժամանակ, այս ուշադիր մշակված գեղագիտության հետևում թաքնված էր շատ անձնական պատմություն: Գեորգին Սառա-Մեյին ծանոթացրեց հայկական մշակույթին և նրա վիետնամական, կամբոջական և չինական ընտանիքների ավանդույթները բերեց իրենց հարաբերությունների մեջ: Զույգի համար հարսանիքը ոչ միայն երկու մշակույթների միաձուլում էր, այլև նրանց սեփական ընտանեկան պատմության սկիզբը։
News
“Cinematic, cosmopolitan, gorgeous”: Vogue France talks about wedding in Armenia

Source: KARTSIQ