ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն և փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանցավոր ծագում ունեցող 75 մլն ՀՀ դրամը փոխանցվել է պետական բյուջե: ՔԿ–ից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: