Հունական կղզիների մոտ տեղի է ունեցել եւս երկու զգալի երկրաշարժ

Հունական Սանտորինի եւ Ամորգոս կղզիների տարածքում, որտեղ հունվարի վերջից նկատվում է սեյսմիկ ակտիվության աճ, մոտ 5 մագնիտուդով ցնցումներ են տեղի ունեցել մեկ ժամվա ընթացքում, հայտնել է Protothema-ն։

Փետրվարի 18-ի վաղ առավոտյան Սանտորինի եւ Ամորգոս կղզիների միջեւ մեկ ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել՝ 5 եւ 4,9 մագնիտուդով, որոնք զգացվել են նաեւ Ատտիկայում։

Մինչ այդ՝ ժամը 5-ի սահմաններում, նույն տարածքում 4,5 մագնիտուդով ցնցում է տեղի ունեցել։

Բարձր սեյսմիկ ակտիվությունը Սանտորինի եւ Ամորգոս կղզիների տարածքում սկսվել է հունվարի 26-ին: Հաճախակի ցնցումները, որոնք կարող են մեծ երկրաշարժի նախադրյալ լինել, հազարավոր զբոսաշրջիկների եւ բնակիչների ստիպել են լքել կղզին: Սանտորինիում փակվել են դպրոցները, գործում են արտակարգ իրավիճակների բրիգադներ։

Հունաստանի քաղաքացիական պաշտպանության նախարար Վասիլիս Կիկիլիասը հայտնել է, որ երկիրը շուտով կստեղծի տարհանման նավահանգիստ Սանտորինի կղզում, որպեսզի հեշտացվի մարդկանց անվտանգ տարհանումն ավելի ուժեղ երկրաշարժի դեպքում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով