ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչության (DOGE) ղեկավար Իլոն Մասկը գլխավորել է սուպերմիլիարդատերերի վարկանիշը, որը ներառում է ընդամենը 24 մարդ ամբողջ աշխարհից։ Այս մասին գրել է The Wall Street Journal թերթը՝ հղում կատարելով Altrata վերլուծական ընկերության տվյալներին։
Նրա կարծիքով՝ այսօր կարելի է խոսել ծայրահեղ հարուստների նոր կատեգորիայի՝ սուպերմիլիարդատերերի մասին, որոնցից յուրաքանչյուրի կարողությունը գնահատվում է առնվազն 50 մլրդ դոլար։ Altrata-ն այս ցուցակի համար ընտրել է 24 մարդու ամբողջ աշխարհից: Վարկանիշի առաջին տեղում SpaceX, Tesla and X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկն է, որի կարողությունը գնահատվում է 419,4 մլրդ դոլար։ Նրան հաջորդում են Amazon առցանց ռեթեյլերի հիմնադիր Ջեֆ Բեզոսը (263,8 մլրդ դոլար), շքեղ իրերի LVMH հսկայի սեփականատեր Բեռնար Առնոն (238,9 մլրդ դոլար), տեխնոլոգիական Oracle ընկերության ղեկավար Լարի Էլիսոնը (237 մլրդ դոլար) եւ Meta Corporation-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը (220,8 մլրդ դոլար):
Ընդհանուր առմամբ, աշխարհի 24 ամենահարուստ մարդկանց բաժին է ընկնում 3,3 տրլն դոլար, ինչը համադրելի է Ֆրանսիայի անվանական ՀՆԱ-ի հետ, հաշվարկել է Altrata-ն։ Ցուցակում հայտնված 16 մարդկանց կարողությունը գերազանցում է 100 մլրդ դոլարը: Ավելին, եթե 19-րդ դարում եւ 20-րդ դարի սկզբին ամենահարուստ մարդիկ արդյունաբերողներն էին, ապա այսօրվա գերմիլիարդատերերն իրենց կապիտալը վաստակել են տեխնոլոգիական ոլորտում:

