Չինաստանն աջակցել է Ուկրաինայում հրադադարին Հաղթանակի 80-ամյակի օրերին

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը սատարել է Հաղթանակի 80-ամյակի ընթացքում Ուկրաինայում հրադադար հաստատելու Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությանը։ Համապատասխան հայտարարությունն արել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը ճեպազրույցում։

«Չինաստանն աջակցում է խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին եւ հուսով է, որ կողմերը կշարունակեն ճգնաժամը երկխոսության եւ բանակցությունների միջոցով լուծելու ջանքերը»,- ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ մեկնաբանելով մայիսի 8-ի կեսգիշերից մինչեւ մայիսի 11-ի կեսգիշերը ռազմական գործողությունները դադարեցնելու ռուսական նախաձեռնությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով