ՌԴ և ԱՄՆ նախագահները շնորհավորել են միմյանց. Պուտինի օգնական

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը ռուսական «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը շնորհավորել են միմյանց Հաղթանակի օրվա կապակցությամբ։

«Ռուսաստանի նախագահը և նախագահ Թրամփը, իրենց օգնականների միջոցով, շնորհավորանքներ փոխանակեցին մեր ընդհանուր տոնի կապակցությամբ։ Ջերմ խոսքեր, փոխադարձ շնորհավորանքներ ընդհանուր տոնի, մեծ տոնի կապակցությամբ»,- պարզաբանել է Ուշակովը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով