Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը ռուսական «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը շնորհավորել են միմյանց Հաղթանակի օրվա կապակցությամբ։
«Ռուսաստանի նախագահը և նախագահ Թրամփը, իրենց օգնականների միջոցով, շնորհավորանքներ փոխանակեցին մեր ընդհանուր տոնի կապակցությամբ։ Ջերմ խոսքեր, փոխադարձ շնորհավորանքներ ընդհանուր տոնի, մեծ տոնի կապակցությամբ»,- պարզաբանել է Ուշակովը։

