ԱՄՆ եւ Մեքսիկայի զինվորականները պայմանավորվել են համակարգել սահմանային պարեկությունը։ Այս մասին նշվել է Պենտագոնի չորեքշաբթի տարածած հաղորդագրությունում։
Ինչպես նշվել է փաստաթղթում, ԱՄՆ ԶՈւ Հյուսիսային հրամանատարության ղեկավար, գեներալ Գրեգորի Գիյոն եւ Մեքսիկայի պաշտպանության նախարար, գեներալ Ռիկարդո Տրեւիլյա Տրեխոն վերջերս հանդիպել են՝ երկու երկրների սահմանին անվտանգության ոլորտում համագործակցությունը քննարկելու համար։
«[Կողմերը] պայմանավորվել են համակարգված պարեկություն իրականացնել սահմանի իրենց կողմում, ուժեղացնել տեղեկատվության փոխանակումը եւ սահմանել անհապաղ հաղորդակցության մեթոդներ։ Համաձայնագրում ընդգծվել է, որ յուրաքանչյուր երկիր հարգելու է մյուսի ինքնիշխանությունը»,- նշվել է Պենտագոնի հայտարարությունում։
Նշվել է նաեւ, որ կողմերն ակնկալում են, որ պայմանավորվածությունը «կնպաստի հետագա բանակցություններին եւ ավելի մանրակրկիտ համակարգմանը տարբեր մակարդակներում, սահմանի երկկողմանի անվտանգության ապահովման համար»։

