Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիտ Քելոգը Կիեւում է՝ Զելենսկու հետ հանդիպելու համար

Այսօր՝ փետրվարի 19-ին, սկսվում է Քիտ Քելոգի այցը Կիեւ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, պաշտոնյաների եւ զինվորականների հետ, հնարավոր է նաեւ ռազմաճակատ գնա։

Մայրաքաղաքի երկաթուղային կայարանում Քելոգին դիմավորել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիք Բրինքը։ Թրամփի հատուկ ներկայացուցիչը հանդես է եկել կարճ հայտարարությամբ։

«Մենք կլսենք։ Մենք պատրաստ ենք տրամադրել այն, ինչ ձեզ հարկավոր է։ Մենք հասկանում ենք անվտանգության երաշխիքների անհրաժեշտությունը։ Իմ առաքելության մի մասը լսելն է: Այնուհետեւ ես կվերադառնամ ԱՄՆ եւ կխոսեմ նախագահ Թրամփի հետ՝ համոզվելու համար, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք հասկանում»,- ասել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց Քիտ Քելոգը փետրվարի 18-ին Լեհաստանից գիշերային գնացքով մեկնել է Կիեւ։

Ամերիկացի գեներալը հայտնել է, որ փետրվարի 19-ի առավոտյան Վարշավայից գնացքով Կիեւ է ժամանելու եւ Ուկրաինայում կմնա երեք օր։ Այցի շրջանակում նախատեսված է նրա հանդիպումը նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով