Սի Ծինփինը հայտարարել է արհեստական բանականության ոլորտում կոալիցիա ձևավորելու մասին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը հայտարարել է արհեստական բանականության ոլորտում Չինաստանի կողմից կոալիցիայի ձևավորման մասին, որին մասնակցում է 29 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Բելառուսը, Բրազիլիան, Ղազախստանը և Ինդոնեզիան։

Ուրբաթ՝ հուլիսի 17-ին, Սին առաջին անգամ ելույթ է ունեցել Չինաստանի տեխնոլոգիական գլխավոր իրադարձության՝ Շանհայում ընթացող Արհեստական բանականության համաշխարհային համաժողովի ժամանակ։ Իր ելույթում նա կոչ է արել ԱԲ ոլորտում առավել բաց մշակումներ անցկացնել և միջազգային համագործակցություն ծավալել։

«Սա Չինաստանի արձագանքն է Գլոբալ Հարավի երկրների կոչին․ սա կարևոր քայլ է միջազգային համայնքին միավորելու, արհեստական բանականության ակտիվ զարգացումն ու կառավարումն ապահովելու համար։ Սա նշանակալի իրադարձություն կդառնա ԱԲ զարգացման պատմության մեջ», — ասել է Սին։

ՉԺՀ նախագահը կոչ է արել օրենքներ և տեխնոլոգիական մոնիթորինգի համակարգեր ներդնել՝ ԱԲ չարաշահումն ու չարամիտ օգտագործումը կանխելու, ինչպես նաև տեխնոլոգիաների նկատմամբ մշտական վերահսկողությունը ապահովելու համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով