Սպիտակ տունն ուրբաթ հայտնել է, որ ՀԴԲ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է տվել գաղտնի փաստաթղթերի տուփերը, որոնք առգրավվել էին այն բանից հետո, երբ Թրամփը պաշտոնավարում էր իր առաջին նախագահական ժամկետում, հայտնել է NBC News-ը։
Հայտնի չէ, թե արդյոք տուփերում եղել են գաղտնի նյութեր, սակայն Թրամփն այդ մասին խոսել է Truth Social սոցիալական ցանցում ուրբաթ երեկոյան։ «Արդարադատության նախարարությունը հենց նոր վերադարձրել է այն տուփերը, որոնց շուրջ խելագար Ջեք Սմիթը մեծ աղմուկ էր բարձրացրել: Դրանք առաքվում են Ֆլորիդա եւ մի օր կդառնան Թրամփի նախագահական գրադարանի մի մասը»,- գրել է Թրամփը։
«Արդարությունը վերջապես հաղթանակեց։ Ես բացարձակապես ոչ մի վատ բան չեմ արել: Դա ուղղակի հարձակում էր քաղաքական հակառակորդի վրա, ինչն ակնհայտորեն հաջողություն չունեցավ։ Արդարությունը մեր երկրում այժմ կվերականգնվի»,- ավելացրել է ԱՄՆ նախագահը։
Ուրբաթ Սպիտակ տան աշխատակիցներին տեսել են են մոտ 15 տուփ փաստաթղթեր բեռնելիսմ Air Force One-ի բեռնախցիկում, հաղորդել է NBC News-ը:
Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն Սթիվեն Չունգը հայտնել է, որ ՀԴԲ-ն «նախագահին է վերադարձնում իր ունեցվածքը, որն առգրավվել է անօրինական խուզարկությունների ժամանակ»:
«Այսօր մենք վերցնում ենք տուփերը եւ բեռնում ենք Air Force One-ում», — ասել է նա:
Թռիչքի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելով՝ նախագահի խորհրդական Ալինա Հաբբան ասել է, որ ինքն աշխատակիցների հետ անձամբ է տեղափոխել տուփերի մի մասը՝ «վերադարձնելու համար այնտեղ, որտեղից դրանք անօրինական տարվել էին, այն է՝ Ֆլորիդա»:
Հաբբան նաեւ քննադատել է հատուկ դատախազին, որը հետաքննել է գաղտնի փաստաթղթերի գործը եւ առաջին անգամ մեղադրանք առաջադրել Թրամփին 2023թ.:
«Ջեք Սմիթն այլեւս չկա: Մենք Օվալաձեւ գրասենյակում ենք։ Անկեղծ ասած՝ դա խաբեություն էր, ինչպես մենք գիտեինք»,- ավելացրել է Հաբբան:

