Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավար Ֆրիդրիխ Մերցը հայտարարություն է արել Ուկրաինայի վերաբերյալ։ Նա կոչ է արել Կիեւին ներառել Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններում, գրել է Le Monde-ը։
Գերմանիայում խորհրդարանական ընտրությունների հաղթող Ֆրիդրիխ Մերցը հայտնել է, որ Ուկրաինան պետք է ներառվի խաղաղության բանակցություններում՝ արդարացի խաղաղության հասնելու համար։
Նրա կարծիքով՝ կարեւոր է, որ Կիեւը ներկայացված լինի քննարկումներում, հատկապես ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ բանակցությունների համատեքստում, որին Ուկրաինան չի մասնակցում։
Մերցն ընդգծել է, որ Եվրամիությունը պետք է ակտիվորեն աջակցի Ուկրաինային՝ նրան ներգրավելով Ռուսաստանի հետ երկխոսության մեջ «ուժի դիրքերից»։

