Մուրացան փողոցում հնչած կրակոցների դեպքով 1 անձ ձերբակալվել է. ՔԿ

Երևանի Մուրացանի փողոցում երեկ երեկոյան հնչած կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ ձերբակալվել է։ Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։

«Սպանության, սպանության փորձի, հրազենի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձ ձերբակալվել է»,- հայտնեցին Կոմիտեից։

Հիշեցնենք, որ Մուրացան փողոցում մեկ քաղաքացի է սպանվել, իսկ 15-ամյա մի տղա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով