Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը մայիսի 9-ին Հաղթանակի օրվա կապակցությամբ կայցելի Մոսկվա, իսկ օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան՝ նշելու ճապոնական միլիտարիզմի դեմ հաղթանակի 80-ամյակը, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն։
«Նախագահ Սի Ցզինպինը իր վերջին այցը Մոսկվա համընկեցրել է մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի պատվին հանդիսավոր միջոցառումների հետ։ Իսկ նախագահ Պուտինը կայցելի Չինաստան՝ կապված ճապոնական միլիտարիզմի դեմ հաղթանակի 80-ամյակի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի հետ օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին»,- ասել է Լավրովը Պետդումայում կառավարության ժամին։

