Եվրամիությունում կարծում են, որ հակառուսական պատժամիջոցները Բրյուսելի կողմից ցանկալի ազդեցություն են տալիս և մտադիր են շարունակելու դրանց կիրառումը, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քայա Կալլասի պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիփերը։
«Ահա թե ինչու ենք շարունակում անել ավելին, շարունակում ենք աշխատել 17-րդ պատժամիջոցների փաթեթի վրա և աջակցել Ուկրաինային»,-Բրյուսելում անցկացված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է մամուլի խոսնակը։
Հարցին՝ արդյոք նոր պատժամիջոցները հաշվի կառնեն Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև ռազմական համագործակցությունը, Կալասը պատասխանել է. «Այս պահին մենք ոչինչ չենք կարող ասել, քանի որ դա անդամ պետությունների իրավասության հարց է, և համապատասխան բոլոր աշխատանքները գաղտնի են»։

