«Կարծիք» լրատվականի տրամադրության տակ է հայտնվել լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես է իրեն բլոգեր հռչակած Գյորգիքսը առանց պետհամարանիշների և, ըստ շրջանառվող տեղեկությունների, առանց վարորդական իրավունքի ավտոմեքենա վարում, մոտենում քաղաքացիների տներին ու իրականացնում նկարահանումներ։ Ավելին՝ սոցիալական հարթակներում նա պարբերաբար տարածում է ակնհայտ սուտ, կեղծիք ու զրպարտություն՝ կոպտորեն ոտնահարելով անմեղության կանխավարկածն ու մարդկանց արժանապատվությունը։ Այս իրավիճակում բարձրանում են մի շարք լուրջ ու անհետաձգելի հարցեր. Ո՞ւր է նայում Ներքին Գործերի նախարարությունը։ Ինչպե՞ս է հնարավոր օրը ցերեկով, առանց պետհամարանիշների մեքենայով ազատ տեղաշարժվել քաղաքում, վտանգել երթևեկության մասնակիցների անվտանգությունը և մնալ բացարձակ անպատիժ։ Արդյո՞ք քաղաքական դիրքորոշումը վեր է օրենքից։ Եթե անձը ներկայանում է որպես իշխանության կամ Նիկոլ Փաշինյանի կողմնակից, դա նրան տալի՞ս է օրենքից դուրս գործելու, մարդկանց մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը խախտելու և ապատեղեկատվություն տարածելու «արտոնագիր»։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով՝ բոլոր քաղաքացիները հավասար են։ Եթե իրավապահ համակարգը աչք է փակում նման ակնհայտ ապօրինությունների վրա, դա այլևս անուշադրություն չէ, այլ երկակի ստանդարտների բացահայտ ցուցադրում։ Պահանջում ենք ՀՀ Ներքին Գործերի նախարարությունից և իրավապահ մարմիններից՝ անհապաղ տալ պաշտոնական պարզաբանում և ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ։ Օրինախախտումն ու զրպարտությունը չեն կարող արդարացվել ոչ մի քաղաքական «քողով»։
Վերլուծություն
Առանց պետհամարանիշների. Ի՞նչու է ՆԳՆ աչք փակում Գյորգիքսի ապօրինությունների վրա

Սկզբնաղբյուր: KARTSIQ