Սեպտեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 53-ամյա Վահան Ծ․-ն իր վարած «Honda Accord» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված 3 գլուխ խոշոր եղջերավոր անասունների, հաղորդում է Shamshyan.com–ը։ Բախման հետևանքով խոշոր եղջերավոր անասունները տեղում սատկել են։ Դեպքի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է խոշոր եղջերավոր անասունների սեփականատիրոջ ինքնությունը։
Հասարակություն
Ծովագյուղ-Շորժա ճանապարհին Honda Accord-ը բախվել է 3 գլուխ խոշոր եղջերավոր անասունների, որոնք տեղում սատկել են

Սկզբնաղբյուր: KARTSIQ