Երևան է վերադառնում ֆրանսիացի լեգենդար երգիչ Գարուն՝ հայտնի «Նոտր Դամ դե Պարի» մյուզիքլի առաջին բնօրինակ բեմադրության մեջ Քվազիմոդոյի դերակատարը։ Սեպտեմբերի 22-ին արտիստը ելույթ կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Համերգի սկիզբը՝ ժամը 20:00-ին։ Երևանում Գարուն կներկայացնի The Best Of ծրագիրը, որում ընդգրկված կլինեն նրա բազմամյա կարիերայի գլխավոր հիթերը։ Գարուի երկրպագուների համար սա հրաշալի հնարավորություն է կենդանի կատարմամբ լսելու այն ձայնը, որը գրավել է միլիոնավոր ունկնդիրների սրտերն ամբողջ աշխարհում և Քվազիմոդոյին դարձրել երաժշտական թատրոնի պատմության ամենաճանաչելի կերպարներից մեկը։ Գարուն ընդգրկված է եղել «Նոտր Դամ դե Պարի»-ի առաջին բնօրինակ կազմում, իսկ Քվազիմոդոյի երգապարտիայի նրա կատարումը երգչին համաշխարհային ճանաչում է բերել։ Հենց այս կերպարի հետ են կապված նրա առաջին մեծ հաջողությունները, սակայն մենակատարի իր բազմամյա կարիերայի ընթացքում նա ստեղծել է սեփական երաժշտական պատմությունը՝ թողարկելով բազմաթիվ սիրված երգեր ֆրանսերենով և անգլերենով։ The Best Of ծրագրում կհնչեն Գարուի ամենահայտնի ստեղծագործությունները, այդ թվում՝ «Belle», «Seul», «Sous le vent» և «La Rivière de notre enfance» երգերը։ Կազմակերպիչները խոստանում են կենդանի երաժշտության, հզոր վոկալի և ֆրանսիական էստրադայի վաղուց դասական դարձած հիթերի երեկո։ Գարուի վերադարձը Երևան բացառիկ առիթ է մեկ բեմում տեսնելու մի արտիստի, ում անունն անխզելիորեն կապված է աշխարհի ամենահայտնի մյուզիքլներից մեկի հետ, և կենդանի հնչողությամբ լսելու այն երգերը, որոնք նրան հռչակ են բերել Ֆրանսիայի սահմաններից շատ հեռու։
Культура
Весна вернулась в Ереван: легендарный Квазимодо выступит с большим концертом 22 сентября

Источник: KARTSIQ