Թբիլիսիում մեկնարկել է Էներգետիկայի կարգավորման 9-րդ համաշխարհային ֆորումը (WFER IX), որին մասնակցում է նաև ՀԾԿՀ պատվիրակությունը՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ։ Հանձնաժողովից հայտնում են, որ ֆորումը համախմբել է աշխարհի տարբեր երկրների էներգետիկ կարգավորող մարմինների ներկայացուցիչներին, ոլորտի փորձագետներին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Քննարկումների առանցքում են էներգետիկ ոլորտի անցումը դեպի ավելի մաքուր և կայուն էներգետիկ համակարգեր, էլեկտրաէներգետիկական ցանցերի զարգացման և արդիականացմանն ուղղված ներդրումները, տարածաշրջանային էներգետիկ շուկաների ինտեգրումը, սպառողների իրավունքների և շահերի պաշտպանությունը, ինչպես նաև էներգետիկ աղքատության հաղթահարումը։ Օրակարգում են նաև էներգիայի կուտակման համակարգերի զարգացումն ու կարգավորումը, կանաչ ջրածնի կիրառումն ու զարգացումը, էներգետիկ ենթակառուցվածքների կիբերանվտանգությունը և նորարարական տեխնոլոգիաների կիրառումը էներգետիկ ոլորտում։ Ֆորումի շրջանակում առանձին ուշադրություն է դարձվում էներգետիկ անցման պայմաններում կարգավորողների առջև ծառացած մարտահրավերներին, նոր ներդրումների խթանմանն ու սպառողների շահերի պաշտպանության հավասարակշռմանը։ WFER-ը էներգետիկ կարգավորման ոլորտի խոշորագույն միջազգային հարթակներից է, որտեղ տարբեր երկրների կարգավորող մարմինների ներկայացուցիչներն ու ոլորտի մասնագետները քննարկում են էներգետիկ ոլորտի զարգացման գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերները։
Международные новости
Председатель РЧС принял участие во Всемирном форуме по регулированию энергетики

Источник: KARTSIQ