Այսօր՝ սեպտեմբերի 19-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ին սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Չարենցավան խոշորացված համայնքի Բջնի բնակավայրի 1-ին փողոցին հարակից Հրազդան գետում դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին փրկարարները սպասում են, որպեսզի ժամանեն քննիչները, որ գետի մեջտեղում հայտնաբերված մարմինը դուրս բերեն, ինչից հետո պարզեն մահացածի ինքնությունը։
Հայաստան
Բջնի բնակավայրում՝ Հրազդան գետում հայտաբերվել է քաղաքացու մարմին

Սկզբնաղբյուր: KARTSIQ