Մյունխենի օդանավակայանում շաբաթ վաղ առավոտյան մաքրման ծառայության ավտոմեքենան հարվածել է ինքնաթիռի շարժիչին, ապա բախվել չօգտագործվող ուղևորասանդուղքին։ Վարորդը ծանր վնասվածքներ է ստացել և փրկարարական ուղղաթիռով տեղափոխվել հիվանդանոց, հայտնում է dpa-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը։ Պատահարը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 03:00-ին։ Ինքնաթիռը գտնվել է հիմնական տերմինալից հեռու տեղակայված կայանատեղիում, և դեպքի պահին օդանավում ոչ ոք չի եղել։ Ըստ նախնական տվյալների՝ վարորդի ինքնազգացողությունը կարող էր վատացած լինել դեռևս բախումից առաջ։ Վթարի հստակ հանգամանքները պետք է պարզի հատուկ հանձնաժողովը, որը կանցկացնի նաև պատահարի քննություն։ Ոստիկանությունն ընդգծել է, որ պատահարի հետևանքով որևէ այլ մարդ վտանգի չի ենթարկվել։ Վթարը չի ազդել նաև օդանավակայանի աշխատանքի և չվերթների իրականացման վրա։ Մյունխենի օդանավակայանում կեսգիշերից մինչև առավոտյան 05:00-ն գործում է կանոնավոր գիշերային չվերթների արգելք։
Միջազգային լուրեր
Մյունխենի օդանավակայանում մաքրման ծառայության ավտոմեքենան բախվել է ինքնաթիռին․ վարորդը ծանր վիրավորվել է

Սկզբնաղբյուր: KARTSIQ