ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Անկախության օրվա վերջին տարիների ուղերձների գաղափարական առանցքը. 📣 ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՄՇՏԱՊԵՍ ԻՐ ՆՎԻՐՅԱԼ ԶԱՎԱԿՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ ➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖ 📍2019 | Անկախությունը՝ ինքնության առհավատչյա «Բոլորիս պարտականությունն է հատկապես այսօր` այս խառնակ ժամանակներում, սրբորեն պահպանել և պաշտպանել մեր ազգային արժեքները տարատեսակ ոտնձգություններից, զգոն լինել, երբ անհայրենիք, շինծու արժեքներ և բարքեր քարոզողները մեր դուռն են ծեծում, անաղարտ պահել, զարգացնել ու հարստացնել այդ արժեքները և փոխանցել հետագա սերունդներին»: 📍2020 | Պատասխանատվություն սերունդների առջև «Անկախությանն «ԱՅՈ» ասելը նաև մեծագույն պատասխանատվություն էր հետագա սերունդների առջև, որոնք բարեբախտություն ունեն ժառանգելու ազատ և անկախ պետականություն: Անկախ պետություն կառուցելը, հզորացնելն ու պաշտպանելը, Աստծու կամքով, ժամանակակիցներիս պարտքն ու պարտականություն են»։ 📍2021 | Չպարտվել ստրկամիտներին «Ազգային արժեքներին հավատարիմ և ազատությունն ու անկախությունը ամեն ինչից վեր դասող հայ ժողովրդի սերուցքը չպետք է հանդուրժի արտաքին ու ներքին թշնամու ոտնձգությունները, անկախության սերունդը չի՛ կարող և չպե՛տք է պարտվի ստրկամիտներին»: 📍2022 | Չլքել պետականության պաշտպանության խրամատը «Այսօր, առավել քան երբևէ, անկախությունն իր նվիրյալ զավակների պաշտպանության կարիքն ունի։ Մեր ժողովրդի համար այս ծանր պահին ես վերահաստատում եմ՝ երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը»։ 📍2024 | Անկախությունը՝ գիտակցված ընտրություն «Անկախությունը, ինչպես և հաղթանակը տրվում է արժանիներին՝ նրանց, ովքեր այդ արժեքները պայքարով, զրկանքների գնով ձեռք բերելուց հետո գիտեն նաև պահել: Որևէ ժողովրդի համար անկախությունը, եթե գիտակցված ընտրություն և կենսական անհրաժեշտություն չէ՝ կորսվում է»։ 📍2025 | Շարունակական պայքարը՝ պետության պաշտպանության միակ ճանապարհ «Երրորդ Հանրապետությունը պարզապես համարակալված պետականության դրսևորում չէ, այլ հայ ժողովրդի՝ ազատության ու անկախության համար մղած պայքարի արդյունք: Հայրենիքի հանդեպ պարտքը ժամանակավոր չի լինում։ Երբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար՝ պետության պաշտպանության ճանապարհը։ Փա՛ռք նրանց, ովքեր հերոսաբար ընկել են ոտքի կանգնեցնելու համար Հայաստանը։ Պատի´վ նրանց, ովքեր աներեր կանգնած են՝ պաշտպանելու պետականությունը։ Աստված պահապա´ն Հայաստանին և հայ ժողովրդին»։