Շատ ցավալի էր, արժանի չէինք պարտության։ Այսպիսի անհաջող խաղ չեմ հիշում, որ ամեն ինչ լավ սկսում ենք, հետո՝ առաջին սխալ, երկրորդ սխալ, ու դրանից հետո պետք է փրկել խաղը։ Այն ժամանակ փրկել խաղը, երբ մեր որակյալ տղաները վնասվածքներ ունեն, և այն ռեսուրսն էլ չունես, որ գնաս խաղը փրկելու։ Բայց, ամեն դեպքում, ես փորձում էի, ամեն քայլի, ամենամեծ ռիսկերի գնացի, որ կարողանայի ստանալ որակ դարպասի մոտ։ Ընդամենը 3 հոգի թողեցինք հետևում, 7 հոգի առջևում. մեծ ռիսկ էր, բայց, հաշվի առնելով, որ մրցակիցը մեկով պակաս էր, արժեր այդ ռիսկին գնալ։ Ղարիբյանին մեկնարկային կազմ էինք ընդգրկել, խաղը չսկսված՝ նախավարժանքին վնասվածք է ստանում։ Բանդիկյանի ոտքը կարծես կոտրվել է, ես չգիտեմ՝ սա արդեն 13-14-րդ կորուստն է։ Հաճելի չի, լավ չի, տխուր ենք, ներողություն եմ խնդրում, բայց մեղավորներ ման չեմ գալիս։ Ես եմ առաջին մեղավորը, ես եմ գլխավոր մարզիչը։ Այս ամեն ինչը ես պետք է թողնեմ մի կողմ, երեք օրից խաղ ունենք, պետք է թիմին հոգեբանորեն պատրաստել, վերականգնել ֆիզիկապես, հետո կունենանք վերլուծելու հնարավորությունը՝ հասկանալու՝ ոնց պետք է շարժվենք առաջ։ Տղաների նվիրվածությունից դժգոհ չեմ։ Գոլերը չեղան, պետք է բոլորս ընդունենք, որ մեղավոր ենք, պետք է շարժվենք առաջ։