Օրերս Մոնակոյում անցկացվեցին «Հայաստանի օրերը Մոնակոյում» միջոցառումները ։ Միջոցառման առանցքային հատվածներից մեկը Hôtel Métropole Monte-Carlo-ում կայացած հայկական ոսկերչական արվեստին նվիրված բացառիկ միջոցառումն էր։ Հյուրերին ներկայացվեց հայկական ոսկերչության պատմական ժառանգությունն ու ժամանակակից ստեղծագործությունը, իսկ հատուկ շնորհանդեսով ներկայացվեց հայկական DAMIRAH ոսկերչական բրենդի հավաքածուն։ Միջոցառման հատուկ հյուրն էր աշխարհահռչակ սուպերմոդել Վիկտորիա Սիլվշտեդը , ով միջազգային նորաձևության և շոու-բիզնեսի ճանաչված դեմքերից է։ Միջոցառման ընթացքում նաև ներկայացվեց պոլսահայ Արսեն Յարմանի կողմից ստեղծված «Armenian Goldsmith» եռահատոր գիրքը՝ նվիրված հայկական ոսկերչության բազմադարյա պատմությանը և ոսկերչական արվեստի ժառանգությանը, որից մեկ օրինակ Վրույր Փենեսյանի կողմից փոխանցվեց Մոնակոյի իշխան Ալբեր II-ին ։ Երեկոն ուղեկցվեց հայկական դուդուկի և դաշնամուրի կենդանի երաժշտության կատարումներով, ինչպես նաև հայկական OHANYAN կոնյակի, Altterra wines գինիների , Abrikon բրենդիի և ARARAT ջրերի հյուրասիրությամբ։ Khakhamyan Heritage կառուցապատող ընկերությունը միջոցառմանը ներկայացրեց Amanoo բնակելի թաղամասը՝ որպես բնության, ճարտարապետության և մտածված կենսակերպի ներդաշնակությամբ ձևավորվող համայնք։ Amanoo-ի ներկայությունը հնարավորություն էր միջազգային հարթակում ներկայացնելու Հայաստանում ձևավորվող նոր բնակելի մշակույթն ու մնայուն արժեքների գաղափարը։ Ցուցահանդեսի ֆինանսաբանկային գործընկեր IDBank-ը տեղում հյուրերին ներկայացրեց նորարար և ժամանակակից գործիքակազմ, ինչպես նաև արտերկրում բնակվող մեր հայրենակիցների համար Պրեմիում բանկային ծառայությունների և գործարքներ իրականացնելու հնարավորությունները ։ Նույն օրը Մոնակոյի Մայր տաճարում տեղի ունեցավ բարեգործական համերգ՝ միջազգային ճանաչում ունեցող հայ երաժիշտների մասնակցությամբ։ Բեմում հանդես եկան աշխարհահռչակ դաշնակահարուհի Նարե Արղամանյանը , Ֆրանկֆուրտի օպերայի սոպրանո մեծանուն Անի Յորենց Սարգսյանը և Ֆրանսիայում ճանաչված դուդուկահար Լևոն Չատիկյանը։ Սեպտեմբերի 4-ին «Հայաստանի օրերի» ուշադրության կենտրոնում Հայաստանի տնտեսական և ներդրումային ներուժն էր։ Ընտրված հյուրերի համար կազմակերպված փակ երեկոյի ընթացքում Freedom Broker Armenia-ի կողմից ներկայացվեցին Հայաստանում բիզնես կապեր ստեղծելու և երկիրը որպես ապրելու ու ներդրում կատարելու ուղղություն դիտարկելու հնարավորությունները։ Միջոցառմանը անդրադարձել է նաև Մոնակոյի պետական Monaco Info լրատվականը, որը հատուկ ռեպորտաժով ներկայացրել է գործարար Վրույր Փենեսյանի նախաձեռնությունը։ «Հայաստանի օրերը Մոնակոյում» Armenian Collection Monte-Carlo նախաձեռնությունը յուրաքանչյուր տարի միավորում է հայկական մշակույթը և Հայաստանի տնտեսական ներուժը՝ դրանք ներկայացնելով միջազգային բարձրակարգ լսարանին։ Նախաձեռնության հեղինակը և կազմակերպիչը «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության» նախագահության անդամ Վրույր Փենեսյանն է, որի նախաձեռնությամբ Մոնակոյում նմանատիպ միջոցառումներ անցկացվում են 2018 թվականից : Առաջիկայում Մոնակոյում նախատեսվում է կազմակերպել փակ ներդրումային հանդիպում՝ Մոնակոյում բնակվող խոշոր մասնավոր ներդրողների, ներդրումային ֆոնդերի և խոշոր ընկերությունների սեփականատերերի համար՝ Հայաստանի տնտեսության առավել հեռանկարային և ներդրումային ներուժ ունեցող ոլորտներում €10 միլիոն և ավելի արժեքով ներդրումային ծրագրերի ներկայացմամբ, որոնց համար ներկայումս դիտարկվում են նոր ներդրումային նախագծեր։