«Աղի լճի» տարածքում իրականացվող աշխատանքների նախագծում փոփոխություն է նախատեսվում, և լճի էկոհամակարգը չի խախտվի։ Այս մասին հայտնել է բնապահպան-ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը։ Ըստ նրա՝ քիչ առաջ տարածքում հանդիպում է տեղի ունեցել Երևանի շինբարեկարգման պատասխանատուների, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի, այլ պաշտոնյաների և մրցույթը շահած շինարարի մասնակցությամբ։ «Նախագծում արվելու է փոփոխություն և Աղի լճի էկոհամակարգը չի խախտվելու։ Լճի ներսում որևէ աշխատանք չի արվելու»,- գրել է Հայրումյանը։ Նա նաև նշել է, որ լճի հարակից եղեգները չեն քանդվելու և մնալու են այնպես, ինչպես կան, իսկ լճի հարակից պատերը նույնպես չեն փոփոխվելու։ «Մյուս բոլոր բարեկարգումներին մարդիկ կողմ են և ի սկզբանե կողմ էին»,- նշել է ակտիվիստը։ Հայրումյանը հայտնել է, որ առաջիկայում տեսանյութով ավելի մանրամասն կներկայացնի հանդիպման և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ տեղեկությունները։
Մշակույթ
Աղի լճի էկոհամակարգը չի խախտվի․ նախագծում փոփոխություն է նախատեսվում

Սկզբնաղբյուր: KARTSIQ