Անկախության օրվան նվիրված Եռաբլուրում ընդամենը երկու ծաղկեպսակ կա՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսինը և ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանինը։ Դե, իշխանավորների վերաբերմունքն ու քայլերը վաղուց պարզ են, դրանից ոչ ոք ակնկալիք էլ չուներ։ Բայց ակամա հռետորական ու շատ ցավոտ հարց է առաջանում՝ իսկ ո՞ւր են մնացածը։ Արդյո՞ք Անկախության տոնն ու դրա համար նվիրաբերված սրբազան հիշատակը միայն երրորդ նախագահինն ու Վեհափառինն է։ Թե՞ մյուսների համար սա ընդամենը հերթական օրացուցային ամսաթիվ է...