Մարտին Պողոսյանը նվաճեց Ալբանիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության արծաթե մեդալը 85 կգ քաշային կարգում։ Հայաստանի ներկայացուցիչը երկամարտում գրանցեց 343 կգ (153+190)։ Եվրոպայի փոխչեմպիոն Աննա Ամրոյանը մինչեւ 20 տարեկանների պայքարում բավարարվեց պոկում վարժության բրոնզե մեդալով՝ 102 կգ: Հրում վարժության առաջին մոտեցման ժամանակ Աննա Ամրոյանը վնասվածք ստացավ եւ հրաժարվեց հետագա պայքարից: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից այս առաջնության ոսկե մեդալներ են նվաճել Ալեքսանդրա Գրիգորյանն ու Նարեկ Գրիգորյանը, արծաթե մեդալակիր՝ Տիգրան Կարապետյան, բրոնզե մեդալակիր՝ Սեյրան Խուդանյանը։
Սպորտ
Երիտասարդների եւ Մ-23 ԵԱ․ Մարտին Պողոսյանը՝ արծաթե մեդալակիր, Աննա Ամրոյանը վնասվածք ստացավ եւ լքեց պայքարը

Սկզբնաղբյուր: KARTSIQ