«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչը տարավ 30-րդ անընդմեջ հաղթանակը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող АТР-500 շարքի ամենամյա մրցաշարում։ Աշխարհի 11-րդ ռակետն առաջին շրջանում 6:3, 7:6 (7:2) հաշվով պարտության մատնեց աշխարհի 49-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշին։ Երկրորդ շրջանում սերբ թենիսիստի մրցակիցը կլինի աշխարհի 104-րդ ռակետ, չինացի Բու Յունչաոկետեն։ Պեկինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 4 միլիոն դոլար է։
Սպորտ
Ջոկովիչի 30-րդ անընդմեջ հաղթանակը Պեկինի ATP-500 մրցաշարում

Սկզբնաղբյուր: KARTSIQ