Բրազիլիայի հավաքականի լեգենդար հարձակվող, 46-ամյա Ռոնալդինյոն այս կիրակի կվերսկսի կարիերան՝ «Ռավենայի» կազմում մասնակցելով Իտալիայի երրորդ դիվիզիոնի առաջնության 14-րդ տուրի հանդիպմանը «Ֆորլիի» դեմ։ Ռոնալդինյոն այս ամռանն է միացել «Ռավենային», որի նախագահ Իգնացիո Չիպրիանին ֆուտբոլիստի ընկերն է։ Ռոնալդինյոն կարիերան ավարտել էր 299 գոլով եւ որոշել է վերադառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլ եւս մեկ գոլ խփելու հույսով։ Վերջին պաշտոնական հանդիպումը Ռոնալդինյոն անցկացրել էր 2015 թվականին բրազիլական «Ֆլումինենսեի» կազմում, իսկ կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2018 թվականին։ Իտալիա C Սերիայի առաջնությունում «Ռավենան» երկրորդ տեղում է։
Սպորտ
Ռոնալդինյոն այս կիրակի կվերսկսի կարիերան

Սկզբնաղբյուր: KARTSIQ