Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում սպանել են «Բոտեւ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Իլիյան Ֆիլիպովին, հաղորդում է Nova-ն։ Նա 53 տարեկան էր։ Նախնական տվյալներով՝ Ֆիլիպովը իր տան մոտ գլխի մահացու հրազենային վիրավորում է ստացել մեկ կրակոցից։ Պլովդիվի «Բոտեւ» ֆուտբոլային ակումբը ցավակցել է ակումբի նախագահի հարազատներին։ «Բոտեւը» Բուլղարիայի կրկնակի չեմպիոն է, քառակի գավաթակիր, մեկ անգամ էլ նվաճել է երկրի սուպերգավաթը։