Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաեւան հաղթանակով մեկնարկեց Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում անցկացվող WTA-250 շարքի Korea Open մրցաշարում։ Առաջին շրջանում աշխարհի 121-րդ ռակետ Ալինա Չարաեւան մրցեց աշխարհի 106-րդ ռակետ, ամերիկացի Սոֆյա Քենինի հետ եւ առավելության հասավ 3։6, 7։6 (7:4), 6:4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 46 րոպե։ Ալինա Չարաեւայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 69-րդ ռակետ, հունգարացի Աննա Բոնդարը, որը պայքարից դուրս թողեց աշխարհի 92-րդ ռակետ, մեքսիկացի Ռենատա Սարասուային։ Korea Open-ի մրցանակային հիմնադրամը 283 հազար դոլար է։
Սպորտ
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաեւայի հաղթական մեկնարկը

Սկզբնաղբյուր: KARTSIQ