Հեղինակավոր իսպանական մարզական Marca թերթը հրապարակել է 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի 100 թեկնածուների ցանկը։ Թեկնածուների թվում է Հայաստանի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով նախորդ մրցաշրջանում հանդես է եկել «Կրասնոդարում»։ Նախորդ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 42 հանդիպում, խփել 14 գոլ և կատարել 18 գոլային փոխանցում։ Մրցանակի հաղթողի անունը կհայտարարվի հոկտեմբերի 22-ին։
Սպորտ
Marca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածու

Սկզբնաղբյուր: KARTSIQ