ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին սոցիալական ցանցերում ցուցադրել համազգեստը, որով Արգենտինայի հավաքականում կանցկացնի վերջին հանդիպումը։ «Վերջին հանդիպում․․․ Խաղաշապիկ ամբողջ կյանքի համար»,- գրել է Մեսին։ Նա կմասնակցի հոկտեմբերի 6-ին Բուենոս Այրեսում անցկացվելիք ընկերական հանդիպմանը Բենինի հավաքականի դեմ։ Մեսին 2005 թվականից է հանդես գալիս Արգենտինայի հավաքականում, որի հետ դարձել է 2022թ․ աշխարհի չեմպիոն, Ամերիկայի կրկնակի գավաթակիր (2021, 2024), նաեւ աշխարհի կրկնակի փոխչեմպիոն։ Ազգային թիմում նա մասնակցել է 207 հանդիպման, խփել է 125 գոլ։