ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանն արժանացել են արծաթե մեդալների։ 72 կգ քաշային կարգում հանդես եկող Գասպար Տերտերյանը հասել է եզրափակիչ, որտեղ պարտություն է կրել Ղազախստանի ներկայացուցչից՝ ավարտելով մրցաշարը երկրորդ հորիզոնականում։ 82 կգ քաշային կարգում Մարտիկ Պետրոսյանը նույնպես դուրս է եկել եզրափակիչ, սակայն վճռորոշ գոտեմարտում զիջել է իրանցի մրցակցին՝ դառնալով աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։ Հայաստանի հավաքականը շարունակում է պայքարը նաև ևս մեկ մեդալի համար։ 77 կգ քաշային կարգում Սամվել Տերտերյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում կմրցի Եվրոպայի գործող չեմպիոն, Հունգարիան ներկայացնող Լևանտե Լևայի հետ։
Սպորտ
Հայ ըմբիշները երկու արծաթե մեդալ են նվաճել աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում

Սկզբնաղբյուր: KARTSIQ