Հոկտեմբերի 25-ին Գորիս համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին «Ապրելու երկիր» և «ՀայաՔվե» կուսակցությունները հանդես կգան միասնական ձևաչափով՝ «Ապրելու քվե» դաշինքով։ «Դաշինքի ձևավորմամբ մենք Գորիսի ընտրողին առաջարկում ենք միասնական քաղաքական թիմ և համայնքի զարգացմանն ուղղված հստակ այլընտրանքային օրակարգ»,-հայտնում են դաշինքից։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին նշանակված ՏԻՄ համամասնական ընտրություններում կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների առաջադրումների ժամկետը կլրանա 2 օրից։ Սեպտեմբրի 20-25-ը ԿԸՀ-ն կգրանցի մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ցուցակները։ Նշենք, որ Գորիսի ընտրություններում գործող քաղաքապետ Առուշ Աուշանյանը կմասնակցի ՔՊ-ի հետ։ Հոկտեմբերի 25-ին ընտրություններ են նշանակված հետևյալ համայնքներում. Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Արաքս և Արմավիր,Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս,Լոռու մարզի ՍտեփանավանԿոտայքի մարզի Գառնի, Ծաղկաձոր և Հրազդան,Շիրակի մարզի Ախուրյան և Արթիկ,Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի,Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ և Վայք,Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան։