Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հանդիպումը: Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի այցը Եվրոպական խորհրդարան և ընդգծել երկկողմ ակտիվ երկխոսության փաստը՝ ի նպաստ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետևողական զարգացման: Ռոբերտա Մեցոլան նշել է, որ Եվրոպական խորհրդարանը շարունակելու է սերտ փոխգործակցությունը Հայաստանի հետ՝ երկկողմ օրակարգն արդյունավետ կերպով առաջ մղելու նպատակով: Վարչապետ Փաշինյանն իր հերթին հավելել է, որ երկկողմ հարուստ օրակարգը և վերջերս անցկացված բարձր մակարդակի միջոցառումների շարքը հարաբերությունների ամրության վկայությունն են: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Եվրոպական խորհրդարանը Հայաստան-ԵՄ գործընկերության և մերձեցման ջատագովն է ու ՀՀ Կառավարությունը բարձր է գնահատում ցուցաբերվող շարունակական աջակցությունը: Միաժամանակ, վարչապետը կարևորել է Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը՝ Հայաստանին երկու տարի ժամկետով առևտրային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային գործընթացներին, տրանսպորտային կապակցվածության ապահովմանը միտված քայլերին: Հաջորդիվ տեղի է ունեցել նվերների փոխանակման արարողությունը, որի շրջանակում ՀՀ վարչապետը Եվրոպական խորհրդարանի նախագահին է փոխանցել Եվրոպական խորհրդարանին ընծայված «Արմատագիր-երկխոսության ուժը» Հայոց այբուբենի հուշաքանդակի մանրակերտը, որից հետո Ռոբերտա Մեցոլան Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Եվրոպական խորհրդարանի բրոնզե հուշամեդալը:
Политика
Пашинян передал Мецоле миниатюрную копию меморандумаармянскогоалфавита «Сила коренного кода -диалог»

Источник: KARTSIQ