2026 թ. օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 5.2%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 4.5%: Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերը փոփոխվել են հետևյալ կերպ. շինարարություն՝ 23.8% աճ, ծառայություններ՝ 11․4% աճ, առևտրի շրջանառություն՝ 0․1% աճ, արդյունաբերության ծավալը նվազել է 4․3%-ով։ 2026 թ. օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 9․8%-ով. արտահանումն աճել է 1․3%-ով, իսկ ներմուծումը՝ 14.9%-ով: Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 4.4%: Իսկ ահա այս տարվա 8 ամիսներին, նախորդ տարվա 8 ամիսների համեմատությամբ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.3 տոկոսով։ Տնտեսության ճյուղերի ցուցանիշները հետևյալն են. շինարարություն՝ 24.7% աճ, ծառայություններ՝ 12․8% աճ, առևտրի շրջանառություն՝ 0․7% աճ, արդյունաբերության ծավալ՝ 7․4%-ով։ 2026 թ. առաջին 8 ամիսներին ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 3․2%-ով. Արտահանումը նվազել է 6.5%-ով, իսկ ներմուծումն աճել է 9.3%-ով: Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 4.5%:
Վերլուծություն
2026–ի առաջին 8 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.3%, իսկ միայն օգոստոսին՝ 5.2%

Սկզբնաղբյուր: KARTSIQ