«Կարծիք»-ի ունեցած տեղեկություններով՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աղմկահարույց արդարացման հետևում թաքնված է քաղաքական հստակ պայմանավորվածություն։ Ըստ մեր աղբյուրների փոխանցած տվյալների՝ Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործի «հանգուցալուծումը» բացառապես իրավական գործընթաց չէ, այլ իշխանությունների հետ խորքային ու կուլիսային համաձայնության արդյունք։ Գործարքի էությունը հետևյալն է․ Վարդան Ղուկասյանը պարտավորվել է առաջիկա Գյումրիի ավագանու (քաղաքապետի) ընտրություններին որևէ ձևաչափով չմասնակցել, չաջակցել որևէ ընդդիմադիր ուժի և ընդհանրապես դուրս մնալ քաղաքական գործընթացներից։ Փոխարենը՝ իշխանություններն ապահովել են նրա ամբողջական արդարացումն ու քրեական հետապնդման ավարտը։ Սա ևս մեկ ակնհայտ ապացույց է, թե ինչպես են Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թևին կամ «քոչարյանական» ճամբարին հարող գործիչները, որոնք տարիներ շարունակ ներկայանում էին որպես անզիջում ընդդիմադիրներ, ի վերջո գնում գործարքի։ Կրիտիկական պահերին նրանք կա՛մ դառնում են, կա՛մ սկսում աշխատել ու պայմանավորվել օրվա իշխանությունների հետ՝ սեփական անձնական ու քաղաքական անվտանգությունն ապահովելու համար։ Ստացվում է՝ իշխանությունը հերթական անգամ արդարացնում է իր յուրայիններին ու նրանց, ում հետ հաջողվում է լեզու գտնել։ Օրենքն ու արդարադատությունը գործում են միայն նրանց համար, ովքեր հրաժարվում են քաղաքական գործարքներից, իսկ պայմանավորվածություն ձեռք բերածների համար մեղադրանքները վայրկենական ջնջվում են։
Վերլուծություն
Վարդան Ղուկասյանի արդարացման քաղաքական գինը

Սկզբնաղբյուր: KARTSIQ