«Kartsiq.am»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ շատ ուշագրավ և մտահոգիչ զարգացումներ են տեղի ունենում մայրաքաղաքի վարչական շրջաններից մեկում։ Մասնավորապես, հարց է առաջանում՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար, «Չինգո» մականվամբ հայտնի Արտակ Հովակիմյանն ինչո՞ւ է շրջում զրահապատ LX 300 ավտոմեքենայով, որի արժեքը գնահատվում է մի քանի հարյուր հազար դոլար։ Բացի այս, ըստ նույն աղբյուրների, նա շրջում է նաև «Rolls-Royce» մակնիշի շքեղ մեքենայով։ Այս ամենը լուրջ հարցեր է առաջացնում հասարակության շրջանում։ Ի՞նչ մշակույթ է սա ձևավորվել մեր երկրում։ Պաշտոնյաներն իրենց քաղաքակա՞ն ու հասարակական գործիչներ են զգում, որոնք պետք է ծառայեն քաղաքացուն, թե՞ իրենց դրսևորում են որպես քրեական տարրեր կամ օլիգարխներ, որոնք պաշտոնն ու կարգավիճակն օգտագործում են սեփական շքեղության, արտոնությունների և անձնական անվտանգության ապահովման համար։ Մինչ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը փորձում է հաղթահարել սոցիալական դժվարությունները, հարկ վճարողների հաշվին ապրող և նման անհավանական շքեղությամբ շրջող պաշտոնյաները պետք է հաշվետու լինեն հասարակությանը։ «Kartsiq.am»-ը շարունակելու է հետևել այս թեմայի զարգացումներին և հանրությանը ներկայացնել նոր մանրամասներ։
Վերլուծություն
Քանաքեռ-Զեյթունի ղեկավարը՝ հարյուր հազարավոր դոլարներ արժեցող զրահապատ ավտոմեքենայո՞վ․ ի՞նչ է թաքնված այս շքեղության հետևում

Սկզբնաղբյուր: KARTSIQ